Gyle ըմբշամարտի սինգլետը ստեղծված է երիտասարդ մարզիկների համար։ Պատրաստված է ամուր և ձգվող գործվածքից՝ ապահովելով հարմարավետություն և շարժման լիարժեք ազատություն յուրաքանչյուր գոտեմարտի ընթացքում։ Ժամանակակից դիզայնը գունավոր երկրաչափական դետալներով հաղորդում է վառ և համարձակ տեսք։
Բեժ բաճկոն, որը նախագծված է այնպես, որ հեշտությամբ տեղավորվի ձեր սպորտային պայուսակի մեջ և պաշտպանի թեթև քամուց։ Նրա համադրելի ոճը դարձնում է այն իդեալական ցանկացած հագուստի վրա կրելու համար։
Gyle-ի այս մարզումային անթև շապիկը ունի ազատ, սպորտային ձևվածք՝ նախատեսված շարժման առավելագույն ազատության համար։ Կատարյալ է բռնցքամարտի և այլ մարզաձևերի համար՝ աջակցելով արագ հարվածներին և բարդ ոտնաշխատանքին։
Ներկայացնում ենք մեր աղջիկների վերնազգեստի հավաքածուի վերջին հավելումը, նորաոճ մոխրագույն հողմակայուն բաճկոն, որը կատարյալ է ցանկացած առիթի համար: Այս գերժամանակակից կտորն ունի ճարմանդներով դաստակներ և առաձգական գոտկատեղ՝ հարմարավետ ֆիքսացիայի համար, որը և՛ գործնական է, և՛ ոճային:
Դե իսկ Gyle-ի համարձակ խորհրդանշանի մասին չենք մոռացել։
Մենք ուրախ ենք ներկայացնելու մեր գարուն-ամառ հավաքածուի նոր համալրումը, որն անկասկած կգրավի նորաձևության սիրաահար մայրիկների ուշադրությունը։. Կապույտ գույնի վառ երանգը պետք է տալիս է արտահայտիչ տեսք, իսկ թևերի երկայնքով սպիտակ նախշերը իդեալականորեն համադրում են բաճկոնը ամենատարբեր գույների հետ։ Պատրաստված է բարձրակարգջրակայուն կտորից, որը թեթև է և ամուր։
Հողմակայուն բաճկոն, որը միևնույն ժամանակ պատրաստ է պաշտպպանելու Ձեր փոքրիկին և՛ ցրտից և՛ խոնավ եղանակից։
Խամրած դեղինի և նեոնային կանաչ գույնի համադրությամբ ստեղծված վերնաշապիկը նախատեսված է միաժամանակ և՛ առօրյայում և ակտիվ սպորտաձևերում հագնելու համար։ Աչքի է ընկնում իր պրակտիկ առանձնահատկություններով: Կտրված շապիկն առանձնանում է հարմարավետության և նրբության եզակի համադրությամբ: Թևերը պատրաստված են նեոնային կանաչ սպորտային ցանցից՝ ավելացնելով վառ գույն և լրացուցիչ օդափոխում: Կարճ կտրվածքը տալիս է շարժումների ազատություն, իսկ խամրած դեղին երանգն ապահովում է նրբագեղություն: Կարելի է համադրել թե՛ իր իսկ կիսաշրջազգեստի, թե՛ ցանկացած այլ կտորի հետ։
Ներկայացնում ենք Gyle-ի դասական տեսականու նոր հավելումը`մինի կիսաշրջազգեստ նորաձև պրինտով: Կիսաշրջազգեստը կատարյալ ընտրություն է նորաձևության փոքրիկ սիրահարների համար, ովքեր ցանկանում են տարբերվել իրենց հագուկապով: Իր դասական սև և սպիտակ դիզայնով այն համատեղում է ավանդական և ժամանակակից նորաձևության ոճերը: Գոտկատեղն ու կիսաշրջազգեստի երկարությունը ապահովում են ինչպես հարմարավետություն, այնպես էլ համադրելի տեսք, բոլոր ոճերի համար։