Բարի գալուստ MyGyle
Առաջարկում ենք սպորտային հագուստ պատանիների համար, որոնք ոչ միայն հարմարավետ են և նորաոճ, այլև կարված են էկոլոգիական մաքուր բարձրորակ նյութերից: Հագուստի յուրաքանչյուր կտոր կարվում է հենց ձեռքով՝ ապահովվելով միայն բարձր որակ։
Մենք հավատում ենք, որ փոքր փոփոխություններ կատարելով՝ կարող ենք մեծ ազդեցություն ունենալ աշխարհի վրա: Հենց այդ պատճառով առաջարկում ենք մանկական և պատանեկան հագուստի տարբերվող տեսականի, որը միաժամանակ կունենա որակ և ժամանակակից դիզայն։
Հայուհի Լիան չնայած փոքր տարիքին՝ մեծ նվիրումով աշխատում է My Gyle-ի միջոցով իր հասակակիցներին առաջարկել այնպիսի հագուստ, որի պահանջարկն ունեն մերօրյա պատանիները․ դե ո՞վ ավելի լավ կհասկանա իր հասակակիցների ճաշակն ու պահանջմունքները, եթե ոչ հենց ինքը։ Լիան նաև ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է, անկախ նրանից, թե որքան երիտասարդ ես:
Եվ այսօր Դուք հնարավորություն ունեք տալ Ձեր փոքրիկին այնպիսի տեսք, ինչի մասին նրանք միշտ երազել են՝ աջակցելով նաև Լիային իրագործել իր մեծ երազանքը ու ընդարձակել տեսականին։
Շնորհակալ են Ձեր հետաքրքրության և վստահության համար։